հուլիսի 05 • 09:20, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 5-ին կեսօրից հետո, 6-8-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-10-ին՝ առավելապես կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ի երեկոյան, 6-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-6-ը՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով հուլիսի 9-10-ը ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Հուլիսի 5-ին՝ կեսօրից հետո, 6–8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 9–10-ին՝ քաղաքի առանձին հատվածներում՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ