ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
նոյեմբեր 04 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերն առանձին շրջաններում, 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-8-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 6-8-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ 

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-ին սպասվում է նաև ամպրոպ։ Նոյեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի նոյեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      21.5°C (1995թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`          -5.1°C (2014թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`      8.4°C

 

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ