ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
սեպտեմբերի 04 • 09:54, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 4-ի և 6-ի կեսօրից հետո, 5-ի և 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 /վ։ 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 5-8 աստիճանով։

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 4-5-ը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝        37.2°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝             8.1°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝      23.4°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ