Եղանակը Հայաստանում
մարտի 04 • 10:20, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մարտի 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում`

Մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-9-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Մարտի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հհ 04.03

Երևան քաղաքում`

Մարտի 4-ի կեսօրից հետո, 5-ի գիշերը, 7-8-ը, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին` ձյան, ցերեկային ժամերին` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 5-ի ցերեկը, 6-ին և 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 04.03

Երևան քաղաքի մարտի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    21.5°C (2004թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -25.2°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    3.7°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 04.03
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ