փետրվարի 04 • 10:17, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը 7-9-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-ի ցերեկը և 6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, փետրվարի 4-ի ցերեկը, 5-9-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, փետրվարի 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 4-ին կեսօրից հետո, 7-9-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի փետրվարի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.5°C (2018 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.6°C (1972 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.8°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ