Եղանակը Հայաստանում
դեկտեմբերի 03 • 09:57, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ը կնվազի 2-5 աստիճանով:

Հհ 03.12

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում է անձրև։

Երևան 03.12

Երևան քաղաքի դեկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    16.5°C (2010թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -17.7°C (1953թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    1.1°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 03.12

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ