keyboard_arrow_left
Եղանակը Հայաստանում
նոյեմբեր 03 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը առանձին շրջաններում, 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-7-ը, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 6-8-ը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 3-ի և 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-7-ը, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Երևան քաղաքի նոյեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 22.8°C (1955թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.2°C (2014թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 8.6°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ