ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
սեպտեմբերի 03 • 10:15, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 4-6-ի կեսօրից հետո, 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 3-5-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով։

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 3-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14 մ/վ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    37.3°C (2022թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         11.1°C (1998թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    23.6°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ