Եղանակը Հայաստանում
սեպտեմբերի 03 • 10:11, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 6-8-ի կեսօրից հետո, 4-5-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-5-ն աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

Հհ 03.09

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 3-ի և 7-ի երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է, 5-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 6-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 03.09

Երևան քաղաքի սեպտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    37.3°C (2022թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         11.1°C (1998թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    23.6°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 03.09

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ