հուլիսի 03 • 09:51, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 3-ի կեսօրից հետո, 4-8-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-7-ի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ի ցերեկը, կբարձրանա 1-2 աստիճանով, հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 3-ի ուշ երեկոյան, 4-8-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Երևան քաղաքի հուլիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.6°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.1°C (1957թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.8°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ