Եղանակը Հայաստանում
հունիսի 03 • 10:40, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 3-ի և 5-6-ի առավելապես կեսօրից հետո, 4-ի գիշերը և կեսօրից հետո, 7-8-ի օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 5-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Հհ 03.06

Երևան քաղաքում`

Հունիսի 3-6-ի առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-8-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան 03.06

Երևան քաղաքի հունիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    36.5°C (2019թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        6.4°C (1978թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    20.8°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 03.06

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ