Եղանակը Հայաստանում
մարտի 03 • 10:13, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մարտի 4-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին 
ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում`

Մարտի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-8-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 4-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հհ 03․03

Երևան քաղաքում`

Մարտի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի կեսօրից հետո, 5-ի գիշերն և առավոտյան, 7-ին սպասվում են տեղումներ. գիշերային ժամերին՝ ձյան, ցերեկային ժամերին՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Երևան 03․03

Երևան քաղաքի մարտի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    20.9°C (2004թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -25°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    3.4°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
Սևան 03․03

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ