Եղանակը Հայաստանում
հունվարի 03 • 09:43, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում`

Հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 4-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով, հունվարի 5-8-ը Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, հունվարի 8-ին հանրապետության մնացած շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով։

Clipboard01

Երևան քաղաքում`

Հունվարի 3-ի ցերեկը, hունվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան 03

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ