Եղանակը Հայաստանում
դեկտեմբերի 02 • 09:48, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 2-ի ցերեկը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16°C (2010թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -17°C (1953թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.5°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ