Եղանակը Հայաստանում
սեպտեմբերի 02 • 09:57, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 2-ին, 4-6-ի կեսօրից հետո, 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-5-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 2-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ։
Երևան քաղաքի սեպտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.2°C (2022թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11°C (1987թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.9°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ