Եղանակը Հայաստանում
հունվարի 02 • 09:23, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում`

Հունվարի 2-ի ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 2-ի ցերեկը, լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ 

Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ը հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով։

Եղանակ Մեծ 02․01․2026

Երևան քաղաքում`

Հունվարի 2-ի ցերեկը, hունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակ 02․01․2026

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ