Եղանակը Հայաստանում
սեպտեմբերի 02 • 10:02, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ի և 6-ի կեսօրից հետո, 4-5-ի և 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2- 5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-5-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Հհ 02.09

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ի և 7-ի երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է, 5-6-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան 02.09

Երևան քաղաքի սեպտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    38.2°C (2022թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         11°C (1987թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    23.9°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 02.09

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ