Եղանակը Հայաստանում
դեկտեմբերի 01 • 10:15, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16°C (2010թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -18.1°C (1953թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.6°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ