սեպտեմբերի 01 • 10:00, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ի կեսօրից հետո, 4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի սեպտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.5°C (2022թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.3°C (1990թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.3°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ