հուլիսի 01 • 09:54, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ին կեսօրից հետո, 4-6-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-6-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հուլիսի 4-5-ը՝ ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կնվազի։
Երևան քաղաքում`
Հուլիսի 1-ի ցերեկը, հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 4-6-ի՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40․7°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10․5°C (2019թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.5°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ