ապրիլի 01 • 10:46, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 1-ի ցերեկը, 2-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ի կեսօրից հետո, 3-5-ը ժամանակ առ ժամանակ, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում`
Ապրիլի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը ժամանակ առ ժամանակ, 5-ի գիշերը սպասվում է անձրև։

Երևան քաղաքի ապրիլի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27°C (1955թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -4.1°C (1981թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 10.3°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ