Լրահոս
օգոստոսի 10 • 09:24, 2026
Պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները․ ՆԳՆ փրկարար ծառայության իրազեկման միջոցառումները շարունակվում են
ՆԳՆ Փրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման, հնարավոր աղետալի հետևանքներից խուսափելու նպատակով ամեն տարի իրականացնում է իրազեկման լայնածավալ աշխատանքներ։
Իրազեկման միջոցառումների առանցքում հատկապես հանգստյան գոտիները, անտառային և անտառամերձ տարածքներն են, որտեղ մարդկանց հոսքը զգալիորեն մեծ է։
Արգելվում է հատկապես շոգ և քամոտ օրերին․
✅ այրել չոր խոտածածկույթն ու կենցաղային աղբը,
✅ նետել չմարված ծխախոտի մնացորդներ,
✅ վառել խարույկներ անտառային, անտառամերձ և բուսածածկ տարածքներում,
✅եթե խարույկը վառվել է դրա համար նախատեսված վայրում, ապա հեռանալուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ այն լիովին մարված է։
Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները։ Հիշե՛ք, հրդեհների կանխարգելումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։