Պատահարներ
մարտի 09 • 05:24, 2026
Փրկարարները հայտնաբերել են քաղաքացուն
Մարտի 9-ին, ժամը 00։01-ին Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացառատ գյուղի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի բնակիչը դուրս է եկել տանից և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Ծաղկաշեն գյուղի մոտակայքում հայտնաբերել են քաղաքացուն։