ԼրահոսՏեսանյութեր
Գործնական վարժանքներ Սյունիքում՝ անտառային հրդեհների կանխարգելման նպատակով
հուլիսի 16 • 11:01, 2025
Անտառային գոտիներում հրդեհների բռնկումներին արագ արձագանքելու հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 1-ից 11-ը Սյունիքի մարզի փրկարարական վարչության կողմից կազմակերպվել և պարբերաբար իրականացվել են գործնական վարժանքներ, իրազեկման ու բացատրական աշխատանքներ։
Վարժանքներին ներգրավված էին ՆԳ նախարարության Փրկարար ծառայության, պարեկային ծառայության, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցներ, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչներ։
Նմանօրինակ վարժանքները նպաստում են հրդեհային անվտանգության մակարդակի բարձրացմանը։