keyboard_arrow_left
Պատահարներ
սեպտեմբեր 11 2026
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 08։15-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ջրալցվել է Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկի նկուղը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ վնասվել է խմելու ջրի գլխավոր խողովակը, ինչի հետևանքով ջրալցվել է շենքի նկուղը։
Փրկարարները մոտոպոմպերի միջոցով նկուղից հեռացրել են մոտ 270 խմ ջուր։