Պատահարներ
հուլիսի 03 • 14:14, 2026
Պայթյունի ահազանգ Վանաձոր քաղաքի գազալցակայաններից մեկում
Հուլիսի 3-ին՝ ժամը 17:07-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի պահեստային մասում. կա երկու տուժած:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ: