մարտի 28 • 13:28, 2025
Երևանի հյուրանոցներից մեկում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք
Մարտի 25-ին ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից Երևանի հյուրանոցներից մեկում կազմակերպվել և անց է կացվել «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք:
Հատուկ տակտիկական ուսումնավարժանքի նպատակն էր՝
- ուսուցանել աշխատակազմին հրդեհի բռնկման դեպքում վարվելակերպի կանոնները,
- ծանոթացնել հրդեհաշիջման առաջնային միջոցների կիրառմանը,
- բարձրացնել մասնակիցների պատրաստվածությունը և զարգացնել գործնական հմտությունները:
Վարժանքի ընթացքում փրկարարական ծառայողների կողմից անձնակազմին ներկայացվել են հրդեհաշիջման առաջնային միջոցների կիրառման առանձնահատկությունները, և մասնակիցները հնարավորություն են ունեցել փորձարկել այդ միջոցները:
Միևնույն ժամանակ իրականացվել է անձնակազմի տարհանում, այդ թվում՝ բարձր հարկերից ավտոսանդուղքի միջոցով, ինչպես նաև պայմանական հրդեհաշիջման աշխատանքներ և տուժածների դուրսբերում։
Ուսումնավարժանքին մասնակցել են նաև հյուրանոցի շուրջ 150 աշխատակից և այցելու։
Կարևորելով նմանատիպ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը և նպատակ ունենալով բարելավել աշխատակիցների գիտելիքները, արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններն ու կարողությունները` Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից նմանօրինակ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: