Պաշտոնական լուրեր
մարտի 08 • 07:30, 2026

Փրկարար ծառայությունում կանայք կարևոր դեր ունեն համակարգի զարգացման և հանրության անվտանգության ապահովման գործում. ՆԳՆ ՓԾ տնօրեն

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ։

Փրկարար ծառայությունում կանայք կարևոր դեր ունեն համակարգի զարգացման և հանրության անվտանգության ապահովման գործում։ Ձեր ամենօրյա աշխատանքը, նվիրումն ու մասնագիտական բարձր պատրաստվածությունը նպաստում են մարդկանց կյանքի պաշտպանությանն ու անվտանգության ամրապնդմանը։

Կանանց ներկայությունը համակարգում նպաստում է ոչ միայն ծառայության մասնագիտական ներուժի զարգացմանը, այլև բարձրացնում է Փրկարար ծառայության նկատմամբ հասարակության վստահությունը։

Վստահ եմ, որ ձեր փորձը, գիտելիքներն ու նվիրված աշխատանքը հետագայում ևս շարունակելու են նպաստել Փրկարար ծառայության արդյունավետ գործունեությանը և նոր հաջողություններին։

Կրկին շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն, քաջառողջություն և անսպառ եռանդ։


Արամ Ղազարյան 
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ