Պատահարներ
մարտի 16 • 16:29, 2025
Այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը
Մարտի 16-ին, ժամը 15։57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկին հարակից այրվում է խորդանոց։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի փողոցի տներից մեկին կից անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։43-ին, մարվել՝ 17։53-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի (140 քմ) փայտե կառուցատարրերը և ծածկը՝ մոտ 80 քմ։