Պատահարներ
մարտի 18 • 13:35, 2025

Հրդեհի ահազանգ Ծխախոտագործների փողոցում (թարմացված)

Մարտի 18-ին, ժամը 06:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծխախոտագործների փողոցում գտնվող երեք տների ընդհանուր տանիքում։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։25-ին, մարվել՝ 07։45-ին։ Այրվել է տանիքը (120 քմ)։