keyboard_arrow_left
Պատահարներ
սեպտեմբեր 17 2026
Փրկարարներն ավտոճանապարհից հեռացրել են տապալված ծառը՝ վերականգնելով երթևեկությունը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19։12-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկի մոտակայքում ծառն ընկել և փակել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մասնատել են տապալված ծառի ճյուղերը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։