ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
սեպտեմբեր 13 2026

Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհից հեռացրել են տապալված ծառը՝ վերականգնելով երթևեկությունը

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15։40-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ին ուռենին ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի․ ծառը ճանապարհից հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մասնատել են տապալված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։