Պատահարներ
դեկտեմբերի 15 • 13:40, 2024
Արջուտ գյուղում այրվել է տրակտոր
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15:35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի աղբավայրում այրվում է տրակտոր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։14-ին, մարվել՝ 16։18-ին։ Այրվել է «T-100» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Մ. Մ.):