Պատահարներ
մայիսի 29 • 20:14, 2025

Հրդեհի ահազանգ Արմեն Տիգրանյան փողոցում (թարմացված)

Մայիսի 29-ին, ժամը 23:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմեն Տիգրանյան փողոցում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է մայիսի 30-ին, ժամը 00:32-ին, մարվել՝ 00:57-ին: Այրվել է տան տանիքի փայտե կառուցատարրերի մոտ 40 քմ հատվածը և ջերմահարվել՝ մոտ 10 քմ։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։