ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
սեպտեմբեր 29 2026

Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զոհեր

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի շենքերից մեկի մոտակայքում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Նախնական տվյալներով՝ կա 3 զոհ։