դեկտեմբերի 27 • 19:55, 2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ապարանի, Արագածի, Թալինի (մառախուղ) տարածաշրջաններում, Ջերմուկ, Դիլիջան քաղաքներում, Լանջանիստ, Լուսաշող, Լանջազատ գյուղերում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում և Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ) տեղում է ձյուն։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածի տարածաշրջանում բուք է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: