ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
փետրվար 20 2025

Հրդեհ ավտոմեքենայում

Փետրվարի 20-ին, ժամը 18։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։23-ին, մարվել՝ 19։40-ին։ Այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ․ Ն․, ծնված 1994 թ․) շարժիչի և սրահի հատվածը։