Պատահարներ
մայիսի 11 • 07:55, 2025
Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը
Մայիսի 10-ին, ժամը 22:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանյան փողոցում ծառն ընկել է «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ ծառն ընկել և վնասել է շենքի բակում կայանած «GAZ», «Lexus» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ավտոմեքենաների վրայից։