Պատահարներ
նոյեմբերի 11 • 12:24, 2024
Հրդեհ անասնագոմի տանիքում
Նոյեմբերի 11-ին, ժամը 13:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի նախկին ՃՈ հենակետի մոտակայքում գտնվող տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին կից անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:26-ին, մարվել՝ 12:52-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ), փայտ և թեփ (ընդհանուր մոտ 8 խմ):