Պատահարներ
նոյեմբերի 06 • 16:51, 2024

Սվերդլով գյուղում այրվել է խոտածածկույթ

Նոյեմբերի 6-ին, ժամը 13:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սվերդլով գյուղի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և  օպերատիվ խումբը։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին, մարվել՝ 17։20-ին։ Այրվել է մոտ 45 հա խոտածածկույթ։