հունիսի 16 • 10:04, 2026
Տեսական գիտելիքից՝ գործնական հմտությունների զարգացում. Փրկարար ծառայությունն անցկացրել է ուսուցողական միջոցառումներ
ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները մայիս ամսին մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատություններում և կազմակերպություններում անցկացրել են հատուկ տակտիկական և օբյեկտային ուսումնավարժանքներ, արտապլանային վարժանքներ, սեմինարներ ու գործնական պարապմունքներ։
Մասնակիցները ծանոթացել են հրդեհաշիջման միջոցների առանձնահատկություններին, կիրառման կանոններին, հրդեհի օջախների մեկուսացմանն ու հրդեհի տարածման կանխարգելմանն ուղղված հիմնական միջոցառումներին, նաև կիրառելով հրդեհաշիջման առաջնային միջոցները՝ զարգացրել են օպերատիվ գործելու իրենց հմտությունները։
Միջոցառումների նպատակը մասնակիցների պատրաստվածության մակարդակը բարձրացնելը, արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու և գործելու հմտությունները զարգացնելը, հրդեհային անվտանգության, ազդարարման, տարհանման և պատսպարման գիտելիքներն ամրապնդելն էր։
Փրկարար ծառայության կողմից պարբերաբար իրականացվող նման նախաձեռնությունները կարևոր են անվտանգ միջավայրի ստեղծման և պատասխանատու վարքագծի ձևավորման համար՝ միաժամանակ նպաստելով տարբեր կառույցների համագործակցության ամրապնդմանը։