Լրահոս
հունիսի 15 • 08:40, 2026

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 8-ից 14-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 120, փլուզման՝ 3, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, հեղեղման, դարափուլի, սողանքի, կայծակի, վայրի կենդանիների հարձակման, թունավորման, դժբախտ պատահարի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 13, ուժեղ կարկուտի՝ 7, տեղատարափ անձրևի՝ 10, օձի հայտնաբերման՝ 93, ինքնասպանության փորձի, որոնողափրկարարական՝ 4-ական, կեղծ ահազանգի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 66, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 200, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 37, հրդեհի կեղծ կանչի՝ 41, 145 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 66 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 334 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 111 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 109, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ:

Մանրամասն

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները