հունիսի 08 • 09:19, 2026
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Հունիսի 1-ից 7-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 114, ուժեղ քամու, տեղատարափ անձրևի, ուժեղ կարկուտի, երկրաշարժի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, փլուզման, թունավորման՝ 5-ական, քարաթափման՝ 2, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, վայրի կենդանիների հարձակման՝ 3-ական, օձի հայտնաբերման՝ 92, ինքնասպանության փորձի՝ 11, կեղծ ահազանգի՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի կեղծ կանչի՝ 40, 106 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 45 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 86 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 51 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 63, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ: