Լրահոս
մարտի 02 • 10:44, 2026

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Փետրվարի 23-ից մարտի 1-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 692 դեպք, որից 254-ը՝ արտակարգ: 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 138, փլուզման, պայթյունի, քարաթափման, տեղատարափ անձրևի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական, օձի նկատման՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դժբախտ պատահարի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 3, առատ ձյան, մերկասառույցի, թունավորման՝ 5-ական, ձնաբքի՝ 7,  ինքնասպանության փորձի՝ 6, կեղծ ահազանգի՝ 10, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 82, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 187, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 26, հրդեհի կեղծ կանչի՝ 33, 173 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 127 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 212 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 144 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 69, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ:

Մանրամասն

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները