ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Լրահոս
հունիսի 01 • 08:00, 2026

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Մայիսի 25-ից 31-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 564 դեպք, որից 155-ը՝ արտակարգ: 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 77, փլուզման, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, պայթյունի, ջրային հաղորդակցման ուղիների պատահարների, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, կայծակի, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման, թունավորման՝ 3-ական, ուժեղ քամու՝ 7, օձի հայտնաբերման՝ 43, ինքնասպանության փորձի՝ 14, կեղծ ահազանգի՝ 17, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 55, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 151, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 29, հրդեհի կեղծ կանչի՝ 19, 133 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 61 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 136 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 69 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 93, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:

Մանրամասն

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները