Պատահարներ
ապրիլի 06 • 19:16, 2026
Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
Ապրիլի 6-ին, ժամը 20։02-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Առնո Բաբաջանյան և Շիրակի փողոցները կապող կամրջից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները և ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը՝ վերջինիս տեղափոխելով անվտանգ վայր։