Պատահարներ
ապրիլի 09 • 11:15, 2026
Փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխել են կենդանաբանական այգի
Ապրիլի 9-ին, ժամը 10։50-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Տերյան փողոցում արագիլ է ընկել գետնին և վնասել թևը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխել են կենդանաբանական այգի։