Պատահարներ
մայիսի 02 • 15:06, 2026
Փրկարարները վիրավոր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածից և հանձնել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հիմնադրամին
Մայիսի 2-ին, ժամը 15։03-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, վիրավոր արագիլ կա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արագիլին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։