Պատահարներ
մարտի 13 • 19:41, 2025

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից դաշտեր

Մարտի 13-ին, ժամը 14:00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին հարակից տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:23-ին, մարվել՝ 20:15-ին: Այրվել է խոտածածկույթ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից դաշտեր։