Իրազեկում
փետրվարի 24 • 06:27, 2026

Իրազեկում․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Փետրվարի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00–ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։